Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
02/02/2012 16:45
Կիսվել

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Լոռու մարզի Շահումյան գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերության և համայնքի համատեղ ջանքերով:

3600  բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, վեբկամով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Մենք հեռահաղորդակցության ընկերություն ենք, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր նրանց, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել և համակարգչից, և լայնաշերտ ինտերնետից »,-  ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել գյուղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը: Սա թվով 9-րդ համակարգչային սրահն է, որ հիմնվել է այս համագործակցության շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում, որոնց միասնական ամսական այցելություններն անցնում են 2000-ը:

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84