Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ
10/02/2012 11:20
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ

Երեկ` փետրվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը: Մարումն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, “Հայփոստ թրասթ մենեջմենթ”-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

“Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը կազմակերպված արարողության շրջանակներում նշել է, որ պետական անվտանգության խնդիրը յուրաքանչյուրի խնդիրն է: Նրա խոսքերով` Հայփոստը հատուկ ուշադրության է արժանացնում Հայաստանի Հանրապետության պետական տոներն ու հոբելյանները` մարելով և շրջանառության մեջ դնելով նամականիշեր, որոնք Հայաստանի յուրօրինակ ուղերձն են տանում աշխարհի տարբեր ծայրեր:

Մարված երկու նամականիշերից մեկի վրա գրաֆիկական մշակմամբ պատկերված է ՀՀ եռագույն դրոշը և ՀՀ զինանշանը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի տեսակներին բնորոշ պատկերներ:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են`
Թողարկման օր՝ 09 փետրվար 2012թ. 
Դիզայներ/ նկարիչ՝ Արամ Գյումիշյան
Անվանական արժեքներ՝ 200, 280 ՀՀ դրամ
Տպարան՝ Cartor, Ֆրանսիա
Չափերը՝ 30 x 40 մմ
Շարվածքը՝ 9 նամ. մեկ թերթի վրա
Տպաքանակը՝ 50 000 x 2

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98