Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Ֆրանսիան անցնում է ռազմական տնտեսության
16/03/2023 14:45
Կիսվել

Ֆրանսիան անցնում է ռազմական տնտեսության

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Սպառազինությունների հարցով գլխավոր տնօրինության (DGA) ղեկավար Էմանուել Շիվան կարծում է, որ հանրապետությունը ռազմական տնտեսության շրջան է թևակոխել։

«Մենք մտել ենք ռազմական տնտեսություն, հունիսից ես և զինված ուժերի նախարարը (խմբ.՝ Սեբաստիեն Լեկոռնյու) երեք անգամ հանդիպել ենք մեր ռազմարդյունաբերական բազայի բոլոր ներկայացուցիչների հետ: Ստեղծել ենք հինգ աշխատանքային խմբեր, որոնք հանգեցրել են առաջին կոնկրետ արդյունքներին,  օրինակ՝ ռազմավարական պաշարների, պատվերների կատարման ժամկետների կրճատման, արտադրության արագացման հետ կապված», – ասել է նա Le Monde թերթում հրապարակված հայցազույցում:

Շիվայի խոսքով՝ արտադրողները կարողացել են միավորել տիտանի՝ «օդատիեզերական արդյունաբերության համար արժեքավոր նյութի իրենց պաշարները, որը նախկինում գլխավորապես ստացվում էր Ռուսաստանից»: Ինչպես նշել է տնօրինության ղեկավարը, արտադրողները նպատակ են դրել արագացնելու և ավելացնելու արտադրության ծավալները։ Բացի դրանից, Շիվայի խոսքով՝ Ֆրանսիան շարունակում է ակտիվորեն զենք պատվիրել պաշտպանական ձեռնարկություններից։

«2022 թվականին մենք պատվիրել ենք 218 «Աստեր» զենիթային հրթիռ, 100 «Միստրալ» զենիթային հրթիռ և 200 միջին հեռահարության հակատանկային հրթիռ», – արձանագրել է նա։ Փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել պաշտպանական ճյուղում եվրոպական երկրների ներդրումներն ավելացնելու օգտին:

Մակրոնի խոսքով՝ Եվրոպային  «վերազինում» է անհրաժեշտ իր արտադրական և տեխնոլոգիական բազայի ուժեղացման հաշվին: Այս համատեքստում նա նշել էր, որ շատ եվրոպական երկրներ Ուկրաինային օգնություն տրամադրելու պատճառով «կախված են դարձել ոչ եվրոպական երկրների որոշումներից և շատ առումներով՝ ոչ եվրոպական արդյունաբերական ձեռնարկությունների հնարավորություններից»:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72