ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻԿԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է. Ո՞Վ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելիկը կթողնի այս պաշտոնն արդեն ընթացիկ տարվա հունիսի 30-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել է չներկայացնել ՀԲ ներկայիս նախագահի թեկնածությունը կառավարման երկրորդ 5-ամյա շրջանի համար:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի կառավարումը Ռոբերտ Զելիկին բաժին էր ընկել ժամանակակից տնտեսական պատմության համար ամենածանր շրջանում:
Արևմտյան աղբյուրների հաղորդմամբ` Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուները դեռևս հայտնի չեն, սակայն նեղ շրջանակներում շրջանառվում են միջազգային հարցերով ԱՄՆ Ֆինանսների ներկայիս փոխնախարար Լաել Բրայնարդի, ԱՄՆ Ֆինանսների նախկին նախարար Լորենս Սիմերսի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլորի Քլինթոնի անունները: