ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 43 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը դրամով վարկավորման ծավալները պահպանել են նույն մակարդակում, մինչդեռ դոլարով վարկերի ծավալն աճել է:
Նշենք, որ հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 26.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.9 մլն ԱՄՆ դոլար: