
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԶԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՇԱՎՈՐ
Ամերիկյան ընկերությունները ցուցաբերում են մեծ զգուշավորություն և խուսափում են ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վերջնական կանխատեսումներ հրապարակել: Նման դիրքորոշումը պայմանավորված է ներակայիս անկայուն շուկայական իրավիճակով: Այս մասին հաղորդում է ամերիկայն The Financial Times-ը: Փորձագետների հավաստմամբ` ամերիկյան ընկերությունների կանխատեսումներում և սպասումներում հստակեցումներ չեն մտցվի դեռևս երկար ժամանակ: Ընկերությունների վերապրած «ճգնաժամային շոկը» շարունակում է մնալ բիզնես-միջավայրի ընդհանուր տրամադրությունների անկման ու անվստահության պատճառ:
Նշենք, որ շուկայական անկայունությունը մեծ ազդեցութուն է ունեցել տեխնոլոգիական և սպառողական ոլորտների վրա: