
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ. «ԱՅՍՕՐ ԱՌԱՎԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ»
Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում առավել նպատակահարմար է ներդրումներ կատարել իրական ակտիվներում, քան արժեթղթերում: Նշենք, որ Ուորեն Բաֆեթին պատկանող ամերիկյան Berkshire Hathaway ներդրումային ընկերության ակտիվների միայն մեկ տասներորդ մասն է պահվում արժեղեթերում: Հատկանշական է, որ միլիարդատերն իր ներկայիս նախապատվությունը տալիս է արտադրական ոլորտում կատարավող ներդրումներին:
Նշենք, որ Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերի ավելի քան 30%-ը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին: Այս հոլդինգի կազմի մեջ են մտնում տարբեր ոլորտների 40 ընկերություններ, որտեղ աշխատում է մոտ 180 հազար մարդ: