BP-Ն ԿՎՃԱՐԻ 14 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Բրիտանական նավթային BP ընկերությունը պարտադրված է լինելու վճարել 14 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում`2010 թվականին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած «նավթային աղետի»` նավթի հսկայական արտահոսքի համար: Այս մասին հաղորդում է միջազգային Bloomberg գործակալությունը: Նշենք, որ ընկերությունն արդեն փոխհատուցել է 6,1 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնքն, որ 2010 թվականին BP-ին պատկանող Macondo նավթատարի վթարի արդյունքում մահացել էր 11 մարդ և 87 օրվա ընթացքում ծոց էր լցվել 4,9 մլն բարել նավթ: