Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Ամերիաբանկ. Թվային ոլորտի առաջնորդները` Երևանի Doing Digital Forum-ում
30/03/2023 16:44
Կիսվել

Ամերիաբանկ. Թվային ոլորտի առաջնորդները` Երևանի Doing Digital Forum-ում

Հայկական SPRING PR-ի DoingDigitalForum(DDF) անդրանիկ միջոցառումը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, նախատեսված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի միջազգային հանրահայտ փորձագետ ՔրիսՍքիներն է։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների ու ղեկավարների մոտինչպես կառավարությունից, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգից, այնպես էլ այլ ոլորտներից և մեդիաներից: DDF-ը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան։ Մանրամասները` http://www.doingdigital.am/:

DDF-ի հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ընդգծել է թվային էկոհամակարգի բոլոր խաղացողների միջև մշտական հաղորդակցության անհրաժեշտությունը՝ սահուն և անխափան փոխակերպման գործընթաց ապահովելու համար. «Մենք հետևում ենք գլոբալ միտումներին և ստեղծում DoingDigitalհարթակը, որպեսզի հեշտացնենք քննարկումները միտումների, բիզնեսի դինամիկայի, մարտահրավերների և հնարավորությունների մասին, որոնց այսօր բախվում են թվայնացման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները»:

«Որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ մենք նախաձեռնել ենք ինքներս մեզ նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։ Մասնավորապես, այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով ՔրիսՍքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը», – նշել է DoingDigitalForum-ի համակազմակերպիչԱմերիաբանկիՏաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։

Ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կկիսվեն ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, McKinsey-ից, Forbes-ից, Visa-ից, Hexens-ից, FAST Foundation-ից, Revytech-ից, Fastex-ից, ICDT Global-ից, ApricotCapital-ից, Beta FT-ից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, SPRING PR-ի ու Ամերիաբանկիներկայացուցիչները:

«Մենք հպարտ ենք, որ DDF-ի նորարարական գործընկերն ենք Հայաստանում։ Քանի որ Visa-ն շարունակաբար աջակցում է երկրում թվային փոխակերպման առաջընթացին, մենք ուրախ ենք փոխանցել մեր ունեցած միջազգային փորձն ավելի մեծ լսարանի։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ քննարկումների հարթակ ստեղծելու համար, և բոլոր մասնակիցներին մաղթել արդյունավետ հանդիպումներ»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:

DDF-ը նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներբացահայտելու, մասնագիտական կապերի ձևավորմանլավագույն հնարավորություններից է:

«Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումային ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծում նորարարական գաղափարների մեջ ներդրումներ կատարելու համար։ Հուսով եմ՝ DoingDigitalForum-ը տեղացի և օտարերկյա մասնագետներին կտրամադրի հատուկ հարթակ՝ մտքեր փոխանակելու ու ներդրումային մշակույթը խթանելու»,- նշել է ֆորումի ներդրումային գործընկեր ApricotCapital-ի համահիմնադիր Վարդան Ամարյանը։

Աղբյուրը` Yahoo! Finance

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73