Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանն ավելի քան 46 մլն եվրո կստանա Համաշխարհային բանկից
05/04/2023 15:21
Կիսվել

Վրաստանն ավելի քան 46 մլն եվրո կստանա Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկը Վրաստանին 46,3 մլն եվրոյի չափով վարկ կհատկացնի երկրի կանաչ և կայուն զարգացման քաղաքականության առաջին գործառնության շրջանակներում:  Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ միջոցները կուղղվեն՝ աջակցելու կանաչ և կայուն զարգացմանը, կայուն գյուղատնտեսությանը, ոռոգմանը և հողի շուկայի զարգացմանը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Վրաստանի միջև համապատասխան վարկային համաձայնագրերն ստորագրել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։ Ծրագիրը ներառում է կլիմայի փոփոխության պարտավորություններ (անտառների կայուն կառավարում, արդյունաբերական արտանետումների կառավարում, վերականգնվող էներգիայի արտադրություն), պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի (ֆինանսական վերահսկողության ընթացակարգեր և պետական ձեռնարկությունների կառավարման ձևեր) մեղմացում, հողից, ջրից և ֆինանսներից օգտվելու հնարավորության (տարածական տվյալների ազգային ենթակառուցվածք, վճարային համակարգեր և վճարային ծառայություններ) բարելավում:

Վրաստանի «Կայուն գյուղատնտեսություն, ոռոգում և հող» նախագիծը նախատեսում է ֆինանսական միջոցների հատկացում 69,3 մլն եվրոյի չափով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ոռոգման ու դրենաժային ծառայությունները և գյուղատնտեսական արտադրությունը Կախեթում, Շիդա և Քվեմո Քարթլիում, Մցխեթ-Մթիանեթում և Սամեգրելո-Զեմո Սվանեթում: Նախագծով նախատեսված են ներդրումներ ոռոգման ոլորտում, հողատարածքների և գյուղատնտեսության ոլորտում, ինչն ինքնին կնպաստի երկրի գյուղատնտեսության զարգացմանը։

Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ է դարձել 1992 թվականի օգոստոսի 7-ին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկը տրամադրել է արտոնյալ վարկեր և փոխառություններ՝ վրացական տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 4,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի հարյուրից ավելի նախագծեր ֆինանսավորելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52