Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Ամերիաբանկ. Շուրջ 1,000 մասնակից, ավելի քան 20 առաջատար խոսնակ, կայացել է Doing Digital Forum-ը
05/04/2023 20:59
Կիսվել

Ամերիաբանկ. Շուրջ 1,000 մասնակից, ավելի քան 20 առաջատար խոսնակ, կայացել է Doing Digital Forum-ը

Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակ, շուրջ 1000 մասնակից ներկա է եղել ապրիլի 5-ին Երևանում անցկացված The Doing Digital Forum (DDF)-ին, որի հիմնադիր-կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։

Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է: Նա նշեց, որ մրցունակ մնալու համար բոլոր երկրները պետք է անցնեն թվային փոխակերպման ուղով, իսկ դրա հաջողության բանաձևը պլանավորման մեջ է:

«Եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման գործընթացում, կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Այս առումով՝ Հայաստանը կարող է իրեն դիրքավորել` որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,-ասել է Քրիս Սքիները:

Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանի խոսքով՝ թվային փոխակերպման գործընթացում շարժիչ ուժը մարդիկ են: «Մենք ունենք մարդկային հզոր կապիտալ, ինչն ամուր հենք է, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանային նոր հանգրվան։ Իսկ ի՞նչն է տանելու մեզ դեպի այդ հանգրվանը։ Տեխնոլոգիանե՞րը: Ո՛չ, տեխնոլոգիան բավարար չէ: Պատասխանն է` մարդիկ», – նշել է Արմինե Ղազարյանը:

Digital Doing պլատֆորմի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ նկատում է` Հայաստանում թվայնացման, ֆինթեքի և հարակից ոլորտներում արված աշխատանքն այնքան շատ է ու ներուժն էլ այնքան մեծ, որ դրա մասին մեկ օրում պատմելն ու միջազգային լավագույն փորձին հաղորդակցվելը բավականին քիչ է, այնպես որ հանդիպումների այս ձևաչափն այլևս պարբերական ու ամենամյա կդառնա` թվային փոխակերպման ու ֆինթեքի տարածաշրջանային հաբ դառնալու նպատակով։

Ֆորումին հետևել է «Բիզնես 24»-ի տեսախցիկը։ Մանրամասները` տեսանյութում։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39