Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
06/03/2012 16:09
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` մարտի 6-ին, կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ,  որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում խորհուրդը հաստատել է «Համահայկական բանկի գործունեության կարգավորումը և տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2/01-ը և «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ը:

Միաժամանակ, սահմանվել է «Որակավորված  ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող ներդրողների կողմից ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքի նվազագույն մեծությունը»: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Համահայկական բանկի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ում, «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ ԿԲ  ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման» կարգում, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում:

Խորհուրդը «Անելիք բանկ» ՓԲԸ-ին և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «БЫСТРАЯ ПОЧТА» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել են «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:

Խորհուրդը նաև հաշվառել է «Մոբիդրամ» ՓԲԸ-ի «Հյուսիսային պողոտա» մասնաճյուղը,  «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատան կազմակերպման լիցենզիա: «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Ուժը կորցրած են ճանաչվել Ա/Ձ Գեղամ Գրիգորյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 237 լիցենզիան և «ՄԵԼԳՐԻ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 49 լիցենզիան:

Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2011 թ. չորրորդ եռամսյակի «Բանբերը»:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12