Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
14/03/2012 11:09
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» շուկա է ներմուծել նոր` քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունը, որը կոչված է բանկոմատային և ՄաստերՔարտ միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից:  

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված և կորած քարտերով իրականացված, ինչպես նաև հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում: 

«Բանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում  բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները: Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից», – այս կապակցությամբ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Նշենք, որ 2011 թվականին Բանկը թողարկել է 17800 բանկոմատային և 2400 վարկային ու վճարային քարտ` 38 տոկոսով ավելի, քան 2010 թվականին:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թվականին կազմել է 21 միլիարդ ՀՀ դրամ` բանկոմատային, և 61 միլիարդ ՀՀ դրամ` վարկային և վճարային քարտերի համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52