Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
«ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ»-Ը ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԸ. ՏՈՒԳԱՆՔԸ ԿԿԱԶՄԻ 100 ՄԼՆ ԴՐԱՄ
14/03/2012 15:01
Կիսվել

«ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ»-Ը ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԸ. ՏՈՒԳԱՆՔԸ ԿԿԱԶՄԻ 100 ՄԼՆ ԴՐԱՄ

Այսօր` մարտի  14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում հրապարակվել է բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Նշենք, որ ուսումնասիրությունների ընթացքում ընկերության կողմից բացահայտվել էին մրցակցային օրենսդրության խախտումներ: ՏՄՊՊՀ որոշմամբ` գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն դրամով:  

Տեղեկացնենք, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը հանդիսանում է գերիշխող և  ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոնշյալ շուկաների մոտ կեսը. մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` «Միկա Քորփորեյշն », «Ֆլեշ» և «Մաքս հուր»:

ՏՄՊՊՀ-ի հայտարարության համաձայն` «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում են «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին:

Այսպես. քանի որ ընկերությունը հանդիսանում է բենզինի և դիզելային վառելիքի խոշոր մատակարար, ապա տասնյակ ընկերություններ վառելիքը ձեռք են բերում հատկապես նրանից: Պարզվել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Ստացվում է, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել են մեղմ ասած անմխիթար վիճակում, քանի որ չեն կարող այն վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում է և, հատկապես մարզերում չեն էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը:

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ  այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի  98%-ը տնօրինում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Փաստորեն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահույթը գրեթե ամբողջությամբ ստացել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հենց այդ ճանապարհով:  Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններն ընդգրկել են հանրապետության ողջ տարածքը:

Վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են պատճառաբանություններ, որոնք Հանձնաժողովի դիտարկմամբ անհիմն են և որևէ կերպ չեն արդարացնում նման վարքագիծը:  Տասնյակ ապացույցների հիման վրա Հանձնաժողովը հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն է ծավալել`ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաև խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է:

Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր է վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6