Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
17/04/2023 13:26
Կիսվել

Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ապրիլի 14-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունն ընդլայնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով:

Միահյուսելով երկու առաջատար կազմակերպությունների ներուժը, առաջավոր փորձն ու գիտելիքը՝ իրականացվելու են կրթական նախագծեր, ճանաչողական այցեր, փորձի փոխանակում՝ ի շահ Հայաստանի տնտեսության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման:

«Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթություն ստացած և մրցունակ երիտասարդության դերն առանցքային է: Այս իմաստով մեծապես կարևորում ենք ուսանողությանը լավագույն փորձի ու գիտելիքի փոխանցումը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրմամբ բացվում են «Գալաքսի» խմբի «դռները» Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև՝ հնարավորություն ստեղծելով բուհում ստացած գիտելիքը հարստացնել կիրառական փորձառությամբ»,- ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն  Արամ Խաչատրյանը:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան իրենց պրակտիկան անցնել «Գալաքսի» ընկերությունների խմբում, ինչպես նաև այցելելով ընկերություններ` ծանոթանալ «Գալաքսիի» բիզնես գործառնություններին ու կորպորատիվ մշակույթին:

«Ձեռնարկությունների և մասնագիտական աշխարհի հետ կապը գտնվում է ՀՖՀՀ-ի կրթական ռազմավարության հիմքում ավելի քան քսան տարի: Մեր համալսարանը չէր ունենա նույն հաջողությունն առանց ընկերությունների վստահության և ուսանողների կրթման ու աշխատանքի տեղավորման գործում նրանց ներգրավվածության: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ հուշագրի ստորագրումը լիովին համապատասխանում է մեր մոտեցումներին: ՀՖՀՀ-ի ուսանողներն այսկերպ կօգտվեն «Գալաքսի»-ի գերազանց որակի՝ ազգային ու միջազգային ազդեցությունից»,- նշեց  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:

Սույն համագործակցության շրջանակներում կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել համատեղ այլ միջոցառումներ, այդ թվում ապահովելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի կողմից դասախոսությունների անցկացում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար:

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության շուրջ 24 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ տարածաշրջանում` ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի շուրջ 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և ավելի քան 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59