2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 0.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,242.5 հազար լիտր հանքային ջուր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.3%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունը նվազել է 2.0%-ով և կազմել 6,818.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 17.9%-ով և կազմել 15,540.8 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը նվազել է 22.6%-ով և կազմել 1,783.6 հազար լիտր։