Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ԲԸՏՄ-ն ստուգումների և կասեցումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել
21/04/2023 16:59
Կիսվել

ԲԸՏՄ-ն ստուգումների և կասեցումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 55 դեպք, որից 39 դեպքով հաշվարկվել է 20.231.872 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 1.980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 39 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 20.227.172 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 4.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 Արձանագրվել է 8 դեպք, որից 2-ով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է  330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝  130.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 923.948 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում՝ 2.180.000 ՀՀ դրամի չափով, նաև 3-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 4.518.790 ՀՀ դրամի չափով։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.658.800 ՀՀ դրամ:

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 1 դիտարկում։

Գործողության կասեցում

Արձանագրվել է գործողության կասեցման 2 դեպք։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41