ԱՅՍ ՏԱՐԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑԻ 4.5% ԱՆԿՈՒՄ
Հունաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 4.5%-ով: Միիևնույն ժամանակ, սպասվում է, որ երկրում բնակչության զբաղվածության մակարդակը կշարունակի նվազել և գործազրկության մակարդակը տարեվերջին կգերազանցի 19%-ը:
Փորձագետները գտնում են, որ Հունաստանի տնտեսությունը կսկսի վերականգնվել միայն 2013 թվականից:
Կանխատեսվում է նաև, որ ընթացիկ տարում երկրում գնաճը կկազմի 1.0%, իսկ 2013 թվականին` 0.5%: