
3 ՕՐՈՒՄ 3 ՄԼՆ
Ամերիկյան Apple ընկերությունը հրապարակել է iPad3-ի վաճառքի վերաբերյալ ամփոփ վիճակագրություն: Համաձայն ներկայացված տվյալների` վաճառքի մեկնարկի առաջին 3 օրերում ամբողջ աշխարհում վաճառվել է 3 մլն հատ iPad3:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Apple ընկերության արտադրության iPhone 4S-ի վաճառքի ծավալերը նույնպես գրանցել էին աննախադեպ արդյունք. վաճառքի մեկնարկից 4 օր անց iPhone 4S-ի վաճառքի ծավալները հասել էին 4 մլն միավորի:
Նշենք նաև, որ 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհում iРad-2-ի վաճառքի ծավալները հասել էին 4,7 մլն միավորի: