ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր` մարտի 20-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում ԿԲ խորհուրդը փոփոխություններ է կատարել է «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերում» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումներում»:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել նաև Մուշեղ Խանջյան արտարժույթի առուվաճառքի թիվ 686 լիցենզիան: