Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
2023թ․-ը տնտեսական աճի տեսանկյունից ավելի համեստ տարի է լինելու. Հռիփսիմե Հովսեփյան
25/04/2023 18:13
Կիսվել

2023թ․-ը տնտեսական աճի տեսանկյունից ավելի համեստ տարի է լինելու. Հռիփսիմե Հովսեփյան

Թեպետ վերջին տարիներին իրադարձությունները շատ արագ են զարգանում և հստակ կանխատեսումները ոչ միշտ են տեղին լինում, այդուհանդերձ, ընդհանուր զարգացումներին հետևելով, կարելի է արդեն իսկ ենթադրել, որ 2023թ․ արդյունքներով ՀՀ տնտեսական աճն ավելի զուսպ կլինի, քան 2022թ․-ին։

2022թ․ արդյունքներով ՀՀ-ում տնտեսական աճը կազմել է 12․6%, մինչդեռ տարեկան գնաճը կազմել է 8․3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։

2023թ․ համար արդեն իսկ առկա են որոշակի կանխատեսումներ տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի համար 2023թ․ կանխատեսել է 4․1% տնտեսական աճ, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 4%: Միևնույն ժամանակ ՀՀ Կառավարությունն այս տարվա համար նախանշել է 7% տնտեսական աճի ցուցանիշ։

Ուսումնասիրելով և համեմատելով Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցող հիմնական ուղղությունների գրանցած ցուցանիշների դինամիկան 2022թ․ և 2023թ․ հունվար-փետրվարին՝ ստանում ենք հետևյալ պատկերը․

Աղյուսակ 1

2023թ․-ը տնտեսական աճի տեսանկյունից ավելի համեստ տարի է լինելու. Հռիփսիմե Հովսեփյան

ՀՀ ՀՆԱ հիմնական բաղադրիչների հարաբերական աճը 2022 և 2023թթ հունվար-փետրվար ամիսների ընդհանուր արդյունքներով (ՀՀ ԱՎԿ տվյալներով)

Չնայած առաջին հայացքից որոշ ցուցանիշների գծով նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ այս տարի զգալի աճ է նկատվում, այդուհանդերձ հարկ է նշել, որ առևտրաշրջանառության և ծառայության ոլորտների աճը, որն ապահովվել էր նախորդ տարի ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեծ թվով ռուսաստանցիների ՀՀ ներհոսքի արդյունքում, այս տարի արդեն ամենայն հավանականությամբ նմանատիպ աճի տեմպ չի գրանցի տարեկան կտրվածքով, ինչն իր հերթին կզսպի տնտեսական աճը։ Շինարարության ոլորտը, պայմանավորված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության պայմանների փոփոխություններով, մոտակա ժամանակաշրջանում կպահպանի աճի տեմպը, սակայն աստիճանաբար կգնա նվազման և դրա արդյունքները շոշափելիորեն կզգացվեն հետագա տարիներին։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, այն նկատելի անկում է գրանցել տարվա սկզբի դրությամբ։ Մեկ այլ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ՝ գյուղատնտեսությունը, ամենայն հավանականությամբ այս տարի ևս զգալի դրական արդյունք չի գրանցի և կրկին չի ապահովի իրականացվող ագրարային քաղաքականությամբ նախանշված տարեկան 3.5-5.5% աճը (2022թ․ տվյալներով գյուղատնտեսական ոլորտը գրանցել է ընդամենը 0․4% աճ)։

Այսպիսով, պետք է փաստենք, որ ներկայիս միտումների պահպանման պարագայում նախորդ տարվա տնտեսական աճն ապահոված հիմնական ուղղությունների աճի տեմպն այս տարի համեմատաբար ավելի համեստ կլինի, և տնտեսական աճն արդեն հավանաբար միանիշ կլինի։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ արդյունավետ մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության իրականացման պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհում տիրող իրավիճակներից քաղել ավելին և տնտեսական աճի նպատակային ցուցանիշի ապահովման ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել։

Հռիփսիմե Հովսեփյան

տնտեսագիտության թեկնածու,

«Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ Ֆինանսական և վերահսկողության բաժնի մասնագետ

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46