Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.50+0.50 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 60.22-1.97 WTI - 56.49-2.13
COMEX:  GOLD - 4306.70-0.92 SILVER - 62.94-0.02
COMEX:  PLATINUM - 1841.10+2.22
LME:  ALUMINIUM - 2866.00-0.09 COPPER - 11655.50+1.22
LME:  NICKEL - 14346.00-1.65 TIN - 40947.00-0.94
LME:  LEAD - 1941.00-1.37 ZINC - 3093.50-1.01
FOREX:  USD/JPY - 154.83-0.35 EUR/GBP - 1.1749+0.13
FOREX:  EUR/USD - 1.1749+0.13 GBP/USD - 1.3362+0.02
STOCKS RUS:  RTSI - 1089.97+0.70
STOCKS US: DOW JONES - 48416.56-0.09 NASDAQ - 23057.41-0.59
STOCKS US: S&P 500 - 6816.51-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 50168.11-1.31 TOPIX - 3431.47+0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 25628.88-1.34 SSEC - 3867.92-0.55
STOCKS EUR:  FTSE100 - 9751.31+1.06 CAC40 - 8124.88+0.70
STOCKS EUR:  DAX - 24229.91+0.18
15/12/2025  CBA:  USD - 381.7-0.07 GBP - 510.68+0.02
15/12/2025  CBA:  EURO - 448.19+0.49
15/12/2025  CBA:  GOLD - 53346+1422 SILVER - 791.66+29.25
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
21/03/2012 21:51
Կիսվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր` մարտի 21-ին, ՀՀ Խորհրդարանում քննարկվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որի վերաբերյալ իրենց նկատառումներն ու դիրքորոշումներն են ներկայացրել պատագամավորներ Արա Նռանյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Արա Նռանյանը նկատել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում դեռեւս կան խնդիրներ, որոնք ուսումնասիրման կարիք ունեն: Ըստ պատգամավորի` անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել մանրածախ առեւտրի ու խոշոր ներկրողների գործունեության ոլորտներում, պարզել, թե որոնք են գերշահույթով աշխատող կազմակերպությունները:

Արա Նռանյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է ուսումնասիրել ավտոմեքենաների պահեստամասերի շուկան:

Միևնույն ժամանակ, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ներկայացված ծրագիրը, նկատել է, որ այն շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից: Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը` պատգամավորը նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, հանձնաժողովի աշխատանքը դարձել է առավել դինամիկ եւ տեսանելի` շնորհիվ հանձնաժողովին տրված լիազորությունների եւ լծակների: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ` 2012 թվականին եւս շարունակվելու է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ինչի մասին են վկայում ծրագրում նախանշված միջոցառումները:

15/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.7
-0.07
Եվրո (EUR)
448.19
+0.49
Ռուբլի (RUR)
4.8049
+0.0232
Լարի (GEL)
141.59
+0.05
53346
+1422
Արծաթ
791.66
+29.25