Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վիվա-ՄՏՍ. Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել
03/05/2023 14:03
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել

Առաջնորդվել կառավարման այն մոդելով, որի հիմքում պատասխանատվությունն է, զարգացմանը նպաստելու ցանկությունը և արդյունքի հասնելու ձգտումը.այս սկզբունքներով են աշխատում Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում: Տարիների գործընկերները երկրի և էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով:

Արջերի հարձակման թիրախում առավել հաճախ գտնվող մարզում՝ Վայոց ձորում, իրականացվել է «Էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլը: Արևային էներգիայով սնուցվող «Էլեկտրական հովիվների» աշխատանքին սպասում են հատկապես Եղեգիս համայնքում: Տեղի ֆերմերներից երկուսը վերջին տարիներին զգալի վնաս են կրել մեղրասեր չորքոտանու հարձակման հետևանքով. նրանցից մեկը կորցրել է 47 մեղվափեթակ, իսկ մյուսը՝ յոթ խոշոր եղջերավոր: Այս նվիրատվության արդյունքում 15 ֆերմերի տնտեսության պահպանման հարց կլուծվի: Արևային էներգիայով սնվող 15 համակարգ է տրամադրվել Եղեգիս (7), Արենի (4) և Վայք (4) համայնքներին:

«Մենք պետք է ոչ թե բավարարվենք Հայաստանն արևի երկիր անվանելով, այլև օգտվենք այդ կարևորագույն ռեսուրսից: Հատկապես հիմա, երբ աշխարհի զարգացման հիմքում մեծ տեղ է հատկացվում արևային էներգիայով տեխնոլոգիաների արդիականացմանը: Մենք մեր գործընկերների հետ ընտրել ենք առաջ շարժվելու ճանապարհը: Այս ծրագրի հիմքում կա հետևյալ տրամաբանությունը. եթե տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կարգավորել բնության հետ հաշտ ապրելու մեխանիզմը, ապա անհրաժեշտ է հնարավորինս օգտվել դրանից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Նոր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու մուտք գործում մեր կյանքի ցանկացած ոլորտ։ Այսօր արդեն առանց դրանց մենք չենք կարող լուծել մեր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հատկապես մարդ-վայրի բնություն հակասությունները», – ասել է FPWC-ի հիմնադիրտնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Էլեկտրական հովիվների» հետ աշխատելու փորձ ունեցող Եղեգիսհամայնքումևսայս ներդրման արդյունավետությունը բարձր ենգնահատում։ Համայնքապետ Արթուր Ստեփանյանն ասում է, որ եթե առաջ դեղձի կարմրելուց հետո արջերի առաջն առնել չէր լինում, ապա հիմա նմանատիպ խնդիր ընդհանրապես չունեն։ Նախկինում իրենց այգիները կամ փեթակները գյուղացիները քարերով էին ցանկապատում, ինչն, իհարկե, ապարդյուն էր։ «Էլեկտրական հովիվների» ներդրումից հետո Եղեգիսումկտրուկ նվազել են արջերիհարձակումները։ Սարքավորումների արդյունավետությունն առավելապես  ընդգծվում է հատկապես բնակավայրերից հեռու գտնվող արոտների դեպքում։ Այժմ համագյուղացիները մեկ «էլեկտրական հովիվով» կարողանում են պաշտպանել մի քանի տնտեսություն։

Անցնելով «էլեկտրականհովվի» օգտագործման հատուկ դասընթաց՝ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 7500 մ2 տարածք: Համակարգը բաղկացած է արևայինպանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից,գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300-գծամետր ցանկապատից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85