ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՏԱՀԱՆԻ 27 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿ
Պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ գյուղատնտեսական տարում, որն ավարտվում է 2012 թվականի հուլիսի 1-ին, Ռուսաստանից կարտահանվի 26-27 մլն տոննա հացահատիկ: Կանխատեսվող ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցում է 2005-2006 գյուղատնտեսական տարում գրանցված արդյունքը:
Հատկանշական է, որ կանխատեսվող ցւոցանիշի ապահովման պարագայում Ռուսաստանը հացահատիկի արտահանման ծավալներով առաջին անգամ աշխարհում կզբաղեցնի երկրորդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո:
Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 27-ի դրությամբ ՌԴ-ից արդեն արտահանվել է 22 մլն տոննա հացահատիկ: