LinkedIn-ն աշխատատեղեր է կրճատում
LinkedIn սոցիալական ցանցը, որը պատկանում է Microsoft Corp-ին, հայտնել է 716 աշխատատեղ կրճատելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
LinkedIn-ը, որտեղ աշխատում է 20 հազար մարդ, ավելացրել էր եկամուտը նախորդ տարվա ամեն եռամսյակում, սակայն պայմանավորված համաշխարհային տնտեսական հեռանկարների վատթարացմամբ, հայտնել է աշխատակիցների կրճատելու որոշման մասին։
LinkedIn-ի գործադիր տնօրեն Ռայան Ռոսլանսկին աշխատակիցներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ աշխատատեղերի կրճատման նպատակն է պարզեցնել ընկերության գործունեությունը և հեռացնել օղակները, ինչը կօգնի ավելի արագ որոշումներ կայացնել:
Նամակում նա նշել է նաև, որ փոփոխությունների արդյունքում կստեղծվի 250 նոր աշխատատեղ։ Ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ կրճատումներից տուժած աշխատակիցները կարող են դիմել նոր պաշտոններին: