Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները
10/05/2023 12:44
Կիսվել

Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները

Դեռ 2022 թվականին մեկնարկած Ucom ընկերության միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության բազմամոդուլ ծրագիրն ունի իր առաջին շրջանավարտները։ Այն ստեղծվել էր հատուկ Ucom ղեկավարների համար՝ Grow Edutainment ընկերության հետ գործակցության արդյունքում։

Ծրագրի նպատակներից էին ղեկավարման ու առաջնորդելու հմտությունների զարգացման համար շարունակական հնարավորություն ընձեռելը, Ucom-ում ղեկավարման միասնական մոտեցումների ստեղծումը, մասնակիցների նախապատրաստումը՝ Ucom-ում ներդրվող մի շարք գործընթացների առավել սահուն իրականացման համար, միջգործառական գործակցության և աշխատակիցների միջև կոմունիկացիոն ուղիների ամրապնդումը։

«LEAD-ը հենց մեր ընկերության կարիքներին համապատասխանեցված ծրագիր է, որն այսօր թույլ է տվել ոգեշնչել ներկայիս միջին օղակի աճող առաջնորդներին շարունակական կրթության ու զարգացման ճանապարհով շարժվել և գիտակցել, որ մարդկանց ղեկավարելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ ծրագիրը երկարաժամկետ էր, կազմված էր թե՛ դասընթացներից, և թե՛ գործնական առաջադրանքներից, նախատեսում էր նաև հետդասընթացային անհատական խորհրդատվություն ու մենթորինգ հրավիրված մասնագետների կողմից:

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29