Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Կարի հույս» նախաձեռնություն. հայկական տեքստիլն ու ազգային հայկական նախշերն արտադրության մեջ
12/05/2023 13:09
Կիսվել

«Կարի հույս» նախաձեռնություն. հայկական տեքստիլն ու ազգային հայկական նախշերն արտադրության մեջ

Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, 1991 թվականին, կորցնելով տնտեսական աջակցությունը սովետական միության կողմից, խորհրդային բոլոր հանրապետություններից Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացման համար ամենաշատ օգնությունը ստացել է Մոսկվայից։ 

Հայաստանի երկրորդ հանրապետությունից և դրան հաջորդած վարչակարգերից սկսած` Հայաստանը պայքարել է տեխնոլոգիական և արտադրական սեկտորը զարգացնելու համար։ 

«Կարի հույս» ընկերությանը հոգեհարազատ է Հայաստանի համար կարևոր այս ոլորտը՝ հայկական տեքստիլի արտադրությունը և նրա ճակատագիրը։ Խորհրդային տարիներին Լենինականը (ներկայիս Գյումրի) հայտնի էր որպես «վարպետների քաղաք», ինչպես նաև հանդիսանում էր հայկական տեքստիլ արդյունաբերության կենտրոնը։ 

1939 թվականին հիմնված՝ Մայիսյան ապստամբության անունը կրող տեքստիլ կոմբինատը միավորվել է խոշորագույն մանածագործական ֆաբրիկայի հետ։ Միայն մանածագործական ֆաբրիկայում կար 76000 իլիկ, իսկ տեքստիլ կոմբինատում՝ 2264 գործող հաստոց։ 

Բանվորները միաժամանակ շահագործել են մի քանի մեքենաներ։ Այստեղ աշխատել են նաև ԽՍՀՄ այլ շրջաններից հրավիրված մասնագետներ՝ հիմնականում մանողներ և ջուլհակներ։ 

Երբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը փլուզվեց և ստեղծվեց Հայաստանի 2-րդ Հանրապետությունը, սովետական ժամանակաշրջանի այս խոշոր գործարանները սեփականաշնորհվեցին։ 

1991-1994 թվականներին գործարանում շարունակել են գործել բամբակի և տեքստիլի արտադրամասերը, սակայն 1990-ականների վերջերին գոյատևել է միայն մանող, ոչ մեծ մի արտադրամաս։ 

2007 թվականին տեքստիլ կոմբինատը պաշտոնապես սնանկ ճանաչվեց։ Մինչ նրա ակտիվները աճուրդի էին հանվում, նախկին աշխատողները դեռևս ապրում էին կոմբինատի հանրակացարանում,  նրանց մեջ կային նաև միայնակ տարեցներ։ Մինչև 2020 թվականը, կիսաքանդ հանրակացարանում փաստացի բնակվում էին երկու թոշակառուներ, որոնց գործարանը «որդեգրել» էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 

Գործարանի վերջին «որբերը» նախորդ տարի ստացել են սոցիալական բնակարան։ 

Հայկական ավանդական գունագեղ նախշազարդերը, Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը հայտնի էին դարձնում ոչ միայն խորհրդային տարածքում, այլև միջազգային մասշտաբով, ներմուծվել են հիմնականում Արևմտյան Հայաստանից, որը օկուպացվել էր Թուրքիայի կողմից 1918 թ․ մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրից հետո։ Այս նոր օկուպանտները հայկական ավանդական նախշազարդերը ադապտացնում, ձևափոխում են, հարմարեցնում են իրենց ճաշակին,  այդպիսով ենթագիտակցորեն դեֆորմացնում են այն, ինչը երբեմնի հայկական մշակույթի հպարտությունն էր։ 

Հաշվի առնելով այս ամենը, նաև այն, որ Հայաստանում տեղական արտադրության գործվածքը բացակայում է՝ հայկական շուկաներում խիստ գերակշռում են այդ նախշերը, սկսած զբոսաշրջային հայտնի վայրերից, ինչպիսիք են Երևանի Վերնիսաժը, Խոր Վիրապը կամ Գառնու տաճարը, մինչև ռեստորանային բիզնես։ Հայտնի ռեստորանները օգտագործում են Թուրքիայում պատրաստված,  հայկական զարդանախշերով գործվածքներ։ 

«Կարի հույս» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտին, որպեսզի աջակցի արցախցի փախստականներին և պատերազմի այրիներին, հագուստի և տան պարագաների ստեղծման միջոցով իր առջև խնդիր է դրել վերակենդանացնել արդյունաբերության այս ճյուղը և վերագտնել իր արժանի տեղը։ 

Նախաձեռնության շրջանակում համագործակցում են պատմական փորձագետների հետ, որպեսզի վստահ լինեն հայկական մեծ մշակույթի (և՛ արևմտյան, և արևելյան) նախշերի և գույների բնօրինակության մեջ: Այսպիսով, հնագույն իրերը թվայնացվեցին և ներդրվեցին «Կարի հույս» ընկերության արտադրության մեջ՝ հասանելի տեսականու, կամ գործվածքի գլանափաթեթի տեսքով։

Աշխատելով թե՛ մասնավոր, և թե՛ պետական հատվածի գործընկերների հետ Հայաստանում և արտերկրում՝ «Կարի հույս»-ը աշխատում է վերակենդանացնել հայկական տեքստիլ արդյունաբերությունը մեծ մասշտաբով, և ստեղծել տեքստիլին հարակից արտադրություններ և աշխատատեղեր, որպեսզի այցելուները գտնեն իրնեց համար նոր բացահայտումներ։

«Կարի հույս» նախաձեռնություն. հայկական տեքստիլն ու ազգային հայկական նախշերն արտադրության մեջ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75