Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Իլոն Մասկը Twitter-ի նոր ղեկավար է նշանակել
12/05/2023 12:44
Կիսվել

Իլոն Մասկը Twitter-ի նոր ղեկավար է նշանակել

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի համար նոր գործադիր տնօրեն է աշխատանքի վերցրել:  Ընկերության սեփականատերը նշել է, որ նոր աշխատակցուհին իր պաշտոնավարումը կսկսի 6 շաբաթից: Իսկ Մասկը կստանձնի գործադիր նախագահի և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի դերը:

Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն անցկացրեց. սոցցանցի օգտատերերը կողմ քվեարկեցին, որ նա հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:

BBC-ն հայտնում է, որ Մասկի այս հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է: Բաժնետերերը մինչ այս Իլոն Մասկին մեղադրում էին այն բանում, որ Twitter-ի ձեռքբերումից հետո նա լքել է Tesla-ն՝ վնաս հասցնելով ընկերությանը:

Ըստ ամերիկյան մի քանի լրատվամիջոցների՝ Twitter-ի գործադիր տնօրեն կարող է դառնալ NBCUniversal-ի գովազդային բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն: Twitter-ն այս թեմայի շուրջ մեկնաբանություն չի արել, NBCUniversal-ը՝ նույնպես:

Հիշեցնենք՝ Իլոն Մասկը Twitter-ը գնել է 2022 թ.-ի հոկտեմբերին՝ նշելով, որ գնում է այդ քայլին, որպեսզի պաշտպանի ազատ խոսքը: Ընկերության կառավարումը ստանձնելուց հետո Մասկն աշխատանքից ազատել է հազարավոր աշխատակիցների՝ փորձելով կրճատել ծախսերը: Անցյալ ամիս Մասկը BBC-ին հայտնել է, որ Twitter-ի ձեռքբերումից անմիջապես հետո սոցիալական ցանցից հեռացած գովազդատուների մեծ մասը վերադարձել է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12