
ԿԱՆԱԴԱՆ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ
National Energy Board-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականին, 2010 թվականի համեմատությամբ, Կանադայից նավթի արտահանման ծավալներն աճել են 9%-ով և կազմել օրական 2,14 մլն բարել/նավթ:
Նշենք, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով Կանադան պարբերաբար ավելացնում է նավթի արտահանման ծավալները:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այս տարի Կանադան նախատեսում է ավելացնել դեպի ասիական երկրներ արտահանվող նավթի ծավալները:
Ներկայումս կանադական նավթի հիմնական սպառողն ԱՄՆ-ն է: