Շուտով Twitter-ում հաղորդագրությունները կլինեն նաև գաղտնագրված
Twitter-ում հաղորդագրություններն այսուհետ ավելի գաղտնի կդառնան:
Ըստ ընկերության գործադիր տնօրեն և ղեկավար Իլոն Մասկի հայտարարության՝ Twitter-ը գործարկում է գաղտնագրված հաղորդագրությունների առաջին տարբերակը:
Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա կարդալ հարթակում ձեր ուղարկած և ստացած հաղորդագրությունները, եթե չունենա ձեր օգտատիրոջ տվյալները:
Կոդավորված հաղորդագրությունները այսօրվա դե ֆակտո ստանդարտն են, իսկ հաղորդագրությունների փոխանակման հիմնական հարթակները, ինչպիսիք են WhatsApp-ը, Viber-ը, Messenger-ը, Telegram-ը և Signal-ն առաջարկում են հաղորդագրությունների գաղտնագրման որոշակի տարբերակներ:
Մարտին Մասկը նշել էր, որ գաղտնագրված հաղորդագրությունները կգործարկվեն մինչև ամսվա վերջ, բայց նրա ժամանակացույցը միշտ մի փոքր ձգձգվում է, և այն փաստը, որ նա աշխատանքից հեռացրել է ընկերության աշխատակիցների մեծամասնությանը, հավանաբար, չի օգնում:
Մասկը նաև ընդգծեց արդեն գործող մի նոր գործառույթ. օգտատերերն այժմ կարող են կիրառել ցանկացած էմոջի արձագանք հաղորդագրությունների համար, ինչպես նաև կարող են ուղիղ հաղորդագրությամբ պատասխանել մեկնաբանությունների շղթայից ցանկացած գրության (բացի ամենավերջին հաղորդագրությունից):
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։