
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:
Նախագահը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաև Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարևոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ և հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ: