ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է 8.2% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Չինաստանի տնտեսության աճի տեմպը կնվազի և կկազմի 8.2%, ինչն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված կլինի երկրում տնտեսական ակտիվության անկմամբ, անշարժ գույքի շուկայի ստագնացիայով, ինչպես նաև չինական արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի անկմամբ:
Համաշխարհային բանկը Չինաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս ձեռնարկել մի շարք խթանող միջացառումներ, մասնավորապես, իրականացնել հարկերի կրճատում՝ նպաստելով ներքին սպառման աճին: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները Չինաստանին խորհուրդ են տալիս նաև ընդլայնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ծավալները:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով չինական տնտեսությունը գրանցել է 8.9% աճ, իսկ ամբողջ 2011 թվականին չինական տնտեսությունն աճել է 9.2%-ով:
Սպասվում է, որ 2012 թվականին գնաճը Չինաստանում կկազմի 3.2%: