ԵՄ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՎԵԼՈՒՐԴԱՅԻՆ Է
2011 թվականի արդյունքներով Եվրամիության անդամ 27 երկրների համախառն բյուջեի հավելուրդը կազմել է ՀՆԱ-ի 1%-ը: Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովը՝ փաստելով, որ ցուցանիշը գոհացուցիչ է:
Հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա վերջին Եվրամիության համաախառն բյուջեի հավելուրդը բացարձակ արտահայտությամբ կազմել է 1.49 մլրդ եվրո:
Նշենք, որ 2012 թվականի համար Եվրամիության անդամ երկրների համախառն բյուջեն հաստատվել է 147.2 մլրդ եվրո մակարդակում: 2011 թվականին ԵՄ բյուջեն կազմել էր 141.9 մլրդ եվրո: