
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
Շվեյցարիան հրաժարվում է գաղտնազերծել ԱՄՆ քաղաքացիների «բանկային գաղտնիքները»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը «գաղտնազերծման» պահանջներ էր ներկայացրել Շվեյցարիային` պահանջելով բացահայտել ամերիկացիների «գաղտնի» ներդրումները Credit Suisse, Julius Baer, Wegelin և Շվեյցարիայի այլ բանկերում:
Մինչ այս էլ ԱՄՆ-ն UBS բանկից էր պահանջել տեղեկատվություն տրամադրել 4,4 հազար հաճախորդների վերաբերյալ: Երկարատև բանակցությունների արդյունքում համապատասխան տեղեկատվության տրամադրաման գործընթացին զուգահեռ UBS բանկը վճարել էր նաև 800 մլն ԱՄՆ դոլարի տույժ: