ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԿՐՃԱՏՎԻ 5%-ՈՎ
Հունաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 5%-ով: Այն մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ Հունաստանի ԿԲ ներկայացուցիչների` երկրի տնտեսության վերականգնման և կայունության հաստատման համար անհրաժեշտ է իրականացնել հարկաբյուջետային բարեփոխումների նոր ծրագիր:
Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:
Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկերդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: