Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
«Կասպերսկի»-ի լուծումներն անկախ թեստերում 69 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը 2022-ին
13/06/2023 12:51
Կիսվել

«Կասպերսկի»-ի լուծումներն անկախ թեստերում 69 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը 2022-ին

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2022-ի ընթացքում պաշտպանական տեխնոլոգիաների 86 անկախ փորձարկումների արդյունքներով 73 անգամ ընդգրկվել են առաջատարների եռյակում, այդ թվում՝ 69 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը։

Ընկերությունը հայտնում է, որ Թոփ-3 ցուցանիշն արտացոլում է, թե օրացուցային տարվա ընթացքում որքանով հաջող են պրոդուկտներն անցել անկախ թեստերը: Այս գնահատականը շատ ավելի ակնառու և ծանրակշիռ է, քան առանձին պրոդուկտի մեկանգամյա հաջողությունը առանձին թեստում: Ցուցանիշը հաշվարկվում է անկախ թեստերի արդյունքների հիման վրա, որոնք իրականացնում են AV-Comparatives, AV-TEST, SE Labs և այլ լաբորատորիաները:

Kaspersky Endpoint Detection and Response Expert (KEDRE) պրոդուկտը լավագույն արդյունքն է գրանցել SE Labs’ Enterprise Advanced Security (EDR) թեստում: Այն ճանաչել է յուրաքանչյուր սպառնալիքի բոլոր տարրերը և չի ունեցել ոչ մի կեղծ դրական գործարկում: Kaspersky Endpoint Security բիզնեսի համար պրոդուկտը Se Labs-ի Enterprise Endpoint Protection Comparative չորս եռամսյակային թեստերից երեքում ստացել է առավելագույն միավորներ Total Accuracy Rating ցուցանիշով և բարձրագույն AAA պարգևը տարվա բոլոր չորս թեստերի համար:

Kaspersky Small Office Security լուծումը նույնպես ստացել է ամենաշատ քանակի միավորները SE Labs-ի Small Business Endpoint չորս եռամսյակային թեստերից երեքում Total Accuracy Rating ցուցանիշով և ամենաբարձր AAA պարգևը բոլոր չորս թեստերի համար:

KEDRE լուծումն ստացել է «Ռազմավարական առաջատար»-ի կարգավիճակ՝ AV-Comparatives-ի The Endpoint Prevention & Response (ERP) թեստի արդյունքներով։ Պրոդուկտը նաև հաստատել է LSASS-գրոհների միջոցով հաշվառման տվյալների գողությունից լիովին պաշտպանելու իր կարողությունն AV-Comparatives-ի The 2022 OS Credential Dumping: LSASS Memory Test հետազոտության ժամանակ:

AV-TEST-ը նաև տարվա բոլոր թեստերում կեղծ դրական գործարկումների նվազագույն քանակի համար Best Usability 2022 պարգև է շնորհել «Կասպերսկի» ընկերության երեք պրոդուկտների՝  Kaspersky Internet Security, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար և Kaspersky Small Office Security. Բացի այդ, այդ պրոդուկտները AV-TEST լաբորատորիայի Advanced Threat Protection Test փորձարկումների շարքի ընթացքում ցուցադրել են 100%-անոց պաշտպանություն շորթող ծրագրերից:

Kaspersky Endpoint Security բիզնեսի համար լուծումը նաև արժանացել է AV-TEST-ի Best Performance 2022 տարեկան պարգևի՝ 2022-ի թեստերի ընթացքում բոլոր մասնակիցների շրջանում ցուցաբերելով նվազագույն ազդեցություն համակարգի արագագործության վրա:

Ինչ վերաբերում է տնային օգտատերերի համար նախատեսված լուծումներին, բացի Kaspersky Internet Security-ից, ևս մեկ պրոդուկտ բարձր արդյունքներ է գրանցել։ Kaspersky Safe Kids-ը հինգերորդ անգամ անընդմեջ անցել է AV-Comparatives-ի Parental Control Certification հավաստագրումը՝ արգելափակելով երեխաների տարիքին չհամապատասխանող կայքերի առնվազն 98%-ը և չունենալով որևէ կեղծ դրական գործարկում: Այն նաև գնահատանքի է արժանացել AV-TEST-ի հատուկ առանձին ուսումնասիրության մեջ՝ առավել տարածված օպերացիոն համակարգերում լիարժեք պաշտպանությանը բավարարող ընդարձակ ֆունկցիոնալության համար։

2013-ից 2022 թվականներին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտները մասնակցել են 827 անկախ թեստերի և տեսությունների, 587 անգամ զբաղեցրել առաջին տեղերը և 685 անգամ ընդգրկվել լավագույնների եռյակում:

«Անկախ թեստերին համակարգված մասնակցությունը տեխնոլոգիայի արդյունավետ զարգացման կյանքի ցիկլի անբաժանելի մասն է: Արդյունքների կանոնավոր վերլուծությունը թույլ է տալիս մեզ տեսնել այն ոլորտները, որտեղ պահանջվում է կատարելագործում, և ստանալ իրական կիբեռսպառնալիքներից պաշտպանության բարձր մակարդակի անկախ հաստատում: EDR տեխնոլոգիաների վրա համառորեն աշխատելով՝ մենք շարունակում էինք փորձարկել Kaspersky EDR Expert2022-ի բոլոր հասանելի թեստերում և ձեռք բերեցինք դրա արդյունավետության բարձր մակարդակի կողմնակի գնատանքը: Մենք հպարտանում ենք այս արդյունքներով, դրանք վկայում են մեր պաշտպանական տեխնոլոգիաների և լուծումների որակի մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպառնալիքների հետազոտությունների կառավարման ղեկավար Ալեքսանդր Լիսկինը:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37