Պաշտոնական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+0.50
OIL:  BRENT - 111.54+1.28 WTI - 115.68+3.74
COMEX:  GOLD - 4645.50+0.61 SILVER - 72.66+1.13
COMEX:  PLATINUM - 1967.20-0.63
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.84+0.18 EUR/GBP - 1.1531+0.04
FOREX:  EUR/USD - 1.1531+0.04 GBP/USD - 1.3221+0.05
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53429.56+0.03 TOPIX - 3654.02+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3890.16+0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
07/04/2026  CBA:  USD - 376.47-0.15 GBP - 498.48-0.28
07/04/2026  CBA:  EURO - 434.9-0.06
07/04/2026  CBA:  GOLD - 56154-22 SILVER - 859.25-0.34
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
27/04/2012 10:21
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզ:

Երեկ՝ ապրիլի 26-ին, նախագահը եղել է Բերդ քաղաքում, որտեղ ներկայացվել է քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Տավուշում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Վարագավանք վանքային համալիրի և դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին ևս: Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ Վարագավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Հուշարձանի վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մեկնարկը նախատեսված է 2012թ. մայիսին: Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև Վարագավանք պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են, և Իջևան-Բերդ մայրուղուց մինչև վանական համալիր տանող ճանապարհն ասֆալտապատված է:

Նախագահը եղել է նաև Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

Մարզի մեկ այլ՝ Բաղանիս համայնքում Նախագահը ծանոթացել է տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ:

Ակնաղբյուրում Նախագահն այցելել է «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր, ծանոթացել Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջոցներով այս համայնքում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերին:

07/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.47
-0.15
Եվրո (EUR)
434.9
-0.06
Ռուբլի (RUR)
4.757
-0.0109
Լարի (GEL)
139.93
+0.03
56154
-22
Արծաթ
859.25
-0.34