Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլին վերականգնվել է
Միացյալ Թագավորության ՀՆԱ-ն ապրիլին աճել է 0.2%-ով: Այս մասին ասվում է ՄԵծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։ Նախորդ զեկույցը, որը հրապարակվել էր մեկ ամիս առաջ, ցույց էր տալիս մարտին երկրի ՀՆԱ-ի 0:3% անկումը։
2023 թվականի ամբողջ առաջին եռամսյակի արդյունքներով՝ 2022 թվականի առաջին երեք ամիսների համեմատ տնտեսությունը ցույց է տվել չնչին աճ։
«Ապրիլը համեմատաբար լավ էր բարերի և փաբերի համար, մեքենաների վաճառքի աճով, իսկ կրթությունը մասամբ վերականգնվեց նախորդ ամիսների գործադուլների հետևանքներից», – նշում է ԱՎԾ-ի տնտեսական վիճակագրության տնօրեն Դարեն Մորգանը: