Հանքարդյունաբերություն

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
13/11/2008 15:07
Կիսվել

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ըստ պարոն Մովսիսյանի, վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում սկված միջազգային ճգնաժամը իր լրջագույն ազդեցությունն է թողել ապրանքային շուկաների գների անկման վրա: Մասնավորապես` մետաղների գները երկու եւ ավելի անգամ նվազել են: Պղնձի միջազգային գները 3 ամսվա ընթացքում 8100 ԱՄՆ դոլարից նվազել է մինչեւ 4000 դոլար, մոլիբդենինը` 80 հազար ԱՄՆ դոլարից մինչեւ 24 եւ 24-ից մինչեւ 34 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ցինկի գները` 2800-ից 1100 ԱՄՆ դոլար, ընդ որում` գնանկումը դեռ շարունակվում է: Դրա արդյունքում, համաշխարհային մոտ 2500 խոշոր հանքարդյունահանողներ դադարեցրել են աշխատանքները` վնասաբերության պատճառով: Միջազգային շուկաներում տիրող նման իրավիճակը ազդել է նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության վրա, քանի որ արտադրանքը հիմնակնում արտահանվում է: Հատկապես, Քաջարանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները եւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որոնք իրականացնում էին ներդրումային խոշոր ծրագրեր, հայտնվել են ժամանակավոր ֆինանսական դժվարությունների մեջ: 2008թ. նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզ գործուղված էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները տեղում ծանոթացել են լեռնահանքային արդյունաբերության իրավիճակին` համապատասխան լուծումներ տալու համար: Լուծումները, ըստ նախարար Մովսիսյանի, պետք է լինեն հավասարակշռված, հաշվի առնելով աշխատակիցների զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խնդիրները, նաեւ տնտեսավարող ընկերությունների շահերը: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ընկերությունների հետ` առաջիկա երեք ամիսներին չիրականացնել աշխատակիցների կրճատումներ, հնարավորինս պահպանել աշխատավարձի մակարդակը, երեք ամիս հետո, ելնելով միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, համատեղ քննարկումների արդյունքում, կայացնել համապատասխան որոշումներ: Նախնական պայմանավորվածություններից հետո, բանակցությունները շարունակվում են` վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար. «Նշված ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը եւ որոշումները պետք է ընդունվեն այդ առանձնահատկություններից ելնելով: Այս պահին երեք ընկերություններն էլ աշխատում են», – ասել է Արմեն Մովսիսյանը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69