ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար Հայաստանը տուգանվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ մեր երկիրը կվճարի ինչպես մասնակցության համար նախատեսված գումարն, այնպես էլ կվճարի լրացուցիչ տույժ՝ այս գումարի 50%-ի չափով: Բացի այդ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պահանջ է ներկայացվել ուղիղ եթերում և առանց դադարումների հեռարձակել մրցույթի բոլոր փուլերը:
Նշված պահանջները չկատարելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու իրավունքից:
Հատկանշական է, որ այս որոշումը կայացնելիս մրցույթի կազմակերպիչները չեն դիտարկել հրաժարականի պատճառ հանդիսացող հանգամանքները:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 7-ին Հայաստանը պաշտոնապես հայտարարել էր «Եվրատեսլի-2012» երգի մրցույթի մասնակցությունից հրաժարվելու որոշման մասին: