Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 2012Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
04/05/2012 12:41
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 2012Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 11.9 մլրդ ՀՀ դրամ, որից անուղղակի հարկերը (այդ թվում`ԱԱՀ) կազմել են 11,2 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան) և «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 5.2 մլրդ ՀՀ դրամ և 3.9 մլրդ ՀՀ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

«Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), այս տարվա առաջին երեք ամիսներին պետական բյուջե վճարելով 2.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: Առաջին հնգյակը եզրափակում է «Ֆլեշ»-ը (2.3 մլրդ ՀՀ դրամ):

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով իրենց հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ամիսների  ընթացքում վճարել է 3.29 մլրդ ՀՀ դրամ, և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (2.23 մլրդ ՀՀ դրամ):

Վերջիններիս համապատասխանաբար հաջորդում են «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը, որը հաշվետու եռամսյակում բյուջե է վճարել 2.0 մլրդ ՀՀ դրամ, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (1,7 մլրդ ՀՀ դրամ):

Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (1.6 մլրդ ՀՀ դրամ):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52