Եվրամիությունը 70 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային պատերազմի մեկնարկից ի վեր
«Ուկրաինային և ուկրաինացիներին ԵՄ օգնությունից» 70 միլիարդ եվրոյից 17 միլիարդը բաշխվել է ԵՄ երկրների միջև՝ որպես «ուկրաինացի փախստականների աջակցության միջոցառումներ»: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ Կիևին տրամադրվող օգնության պարամետրերի վերաբերյալ հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել ևս մեկ ամսական տրանշ՝ 1.5 միլիարդ եվրո՝ 2023-ի համար նախատեսված ծրագրի շրջանակներում՝ 18 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով: