Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում 150 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր են ստորագրվել
26/06/2023 15:44
Կիսվել

Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում 150 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր են ստորագրվել

Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում՝ Լը Բուրժեի 54-րդ միջազգային օդատիեզերական սալոնում ստորագրված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 150 միլիարդ դոլար: Սա 10 միլիարդ դոլարով ավելի է, քան 2019 թվականին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության խումբը, որը հանդես է գալիս որպես միջոցառման կազմակերպիչ։

Հունիսի 25-ին ավարտված ավիասալոնի խոշորագույն գործարքն է դարձել 500 Airbus A320neo ինքնաթիռների վաճառքն IndiGo ընկերությանը։ Գործարքի արժեքը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն ըստ Le Figaro թերթի տվյալների՝ այն կարող է կազմել մոտ 55 միլիարդ եվրո: Բացի պատվերների մեծ պորտֆելից, եվրոպական ավիաարտադրողը հայտարարել է նաև առաջադեմ մշակման մասին՝ ուղևորատար ինքնաթիռների համար օժանդակ ուժային կայանք, որը կաշխատի ջրածնով։

Արտանետումների նվազեցման թեման դարձել է ավիասալոնի գերակշռող թեմաներից մեկը։ Լը Բուրժե օդանավակայանի թռիչքային դաշտում, ինչպես նաև ցուցահանդեսային տաղավարներում ներկայացվել են հեռանկարային թռչող սարքերի և ավիացիոն  շարժիչների տասնյակ նմուշներ, որոնք աշխատում են էլեկտրական քարշուժով։ Բացի դրանից, ակտիվորեն քննարկվել է, այսպես կոչված, կայուն ավիացիոն վառելիքի ներդրման հարցը, որը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները։

Ռեկորդային է դարձել միջոցառման հաճախելիությունը. հունիսի 19-ից 25-ը գրանցվել է 400 հազար այցելություն՝ 130 հազար պրոֆեսիոնալ այցելու և 170 հազար սովորական հյուր։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017 թվականին, երբ այցելուների թիվը հասել էր 375 հազարի։

Ավիասալոնում կազմակերպիչները գրանցել են 2500 ցուցանմուշ 46 երկրներից։

Այս ավիասալոնն ավանդաբար անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Լը Բուրժե օդանավակայանի թռիչքային դաշտը հաջորդ անգամ 55-րդ միջազգային օդատիեզերական սալոնում հյուրեր կընդունի 2025 թվականի հունիսի 16-ից 22-ը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46