Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվա-ՄՏՍ. Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար
27/06/2023 17:18
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում սմարթֆոնները ոչ միայն կապի միջոց են, այլև թաքնված տեսախցիկ՝ վայրի կենդանիների անակնկալ այցը ֆիքսելու համար: Ֆերմերների համար սովորական է դարձել տարբեր գյուղերում արջերի անակնկալ հայտնվելը, իսկ բրդոտների համար՝ մարդու միջավայրում սնունդ հայթայթելը: Գյուղացիները գիտակցում են, որ տարիներ առաջ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումների, վայրի կենդանիներին ընտելացնելու ոմանց անհաջող փորձերի պատճառով արջերը զրկվել են սնվելու իրենց տարածքից և այժմ փորձում են ներխուժել գյուղեր: Խնդրի կարգավորումը համբերություն, շարունակական ծառատունկեր, արդի տեխնոլոգիաների կիրառում և բնապահպանական  մոտեցմամբ  պայքար է պահանջում:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ստեղծված խնդիրը փորձում են կարգավորել՝ արևային էներգիայով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող շարժական «էլեկտրական հովիվների» օգնությամբ: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում:

Անսովոր հովիվների աշխատանքին սպասել են հատկապես 12 գյուղ միավորող Եղեգիս խոշորացված համայնքում: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե´ մեղվափեթակներ, թե´ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ  «էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլից հետո նույն տարածքում կենդանիների համար խոչընդոտներ են ստեղծվել: Այնտեղ, որտեղ տեղադրվել են շարժական «էլեկտրական հովիվներ», արդյունք կա:

«Կոնկրետ այս էլեկտրական հովիվը, որը տեղադրված է Հերմոն գյուղի վարչական տարածքում, ծածկում է 1 հա տարածք: Այն կանխում է կենդանիների ներխուժումը և թույլ է տալիս խուսափել հնարավոր վնասներից: Այս տարածքում երեք ֆերմեր 180 մեղվափեթակ է պահում: Կարելի է ասել, որ համակարգն ամբողջ հզորությամբ դեռ չի օգտագործվել»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

«Այնտեղ, որտեղ տեղադրել ենք շարժական «էլեկտրական հովիվներ», բնությունը շատ հարուստ է, մեղրի առատ բերք է խոստանում: Բայց այստեղ շատ են նաև բեզոարյան այծերն ու արջերը: Այծ որսալու համար տարածք ներխուժող արջերը փորձում են նաև մեղր ուտել: Հիմա արջն արահետով գալիս է ջուր խմելու և անցնում է գետը: Անցյալ օրն այդ արահետով եկել է նաև դեպի մեղվափեթակները: Հասել է մեղուներին, կպել էլեկտրական հովվին ու չի կարողացել ներս մտնել: Հավանաբար զայրացել է անհաջող փորձից ու սկսել է այլ սնունդ փնտրել: Գլորել է մեծ քարեր ու կերել մրջնաբները»,- պատմել է մեղվապահ, ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նվիրատվության արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքում ֆերմերային յոթ տնտեսության պահպանման հարց է կարգավորվում:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող ու ապամոնտաժվող ցանկապատից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ն Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12