ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել է 393.41 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.91 դրամով և կազմել 509.19 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13.01 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 633.47 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 219.68 դրամով և կազմել 20218.51 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.39 դրամով և կազմել 369.97 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել 97.45 դրամով և կազմել 18846.15 դրամ մեկ գրամի դիմաց: