
ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՉԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ 1%-Ը
Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջին դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումներում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0.5%: Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերը կազմել են վարկային ներդրումների 1.7%-ը: Մնացյալ 97.8%-ը դասակարգվել են որպես ժամկետային վարկային ներդրումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի մարտին հայաստանյան 21 առևտրային բանկերի համախառն վարկային ներդրումները կազմել են 1347.3 մլրդ ՀՀ դրամ: ԸՆդ որում, այս վարկային ներդրումների 77%-ը դասակարգվել է որպես երկարաժամկետ: