
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐՈՒՄ Է
2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի նեդրումները կազմել են 37,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,38%-ով:
Չինաստանի Առևտրի նախարարության պաշտոնական հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա միայն ապրիլին երկրի տնտեսությունում կատարվել են 8,4 մլրդ ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումեր: Միևնույն ժամանակ, հունվար ամսին Չինաստանի տնտեսությունում օտարերկյա ուղղակի ներդրումները կազմել էին 9,9 մլրդ ԱՄՆ դոլար, փետրվարին՝ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար, մարտին՝ 11,8 մլրդ ԱՄՆ դոլար: