
Գործարկվել է ՊԵԿ նոր կայքէջը
Գործարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական նոր կայքէջը: Այն հասանելի է www.src.am հասցեով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Կայքէջում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկային և մաքսային ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է առանձին բաժիններով:
Նոր ձևաչափով գործարկված կայքում ներդված են մի շարք նորամուծություններ ևս: Նոր կայքէջը այցելուներին ներկայանում է ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվությամբ: