Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
17/05/2012 16:00
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ Հայաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը շարունակվում է հերթական ծրագրի իրականացմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ չորս տարի շարունակ բուհերի հետ համագործակցելու պատրաստակամությունը սերունդների նկատմամբ պատասխանատվության արդյունք է: 2009թ.-ից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկած փոխգործակցությունը դրսևորվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվող դասընթացների, բաց դռների օրերի, մասնագիտական պրակտիկայի, տարբեր ոլորտներում (տեխնիկական, կոմերցիոն, տեղեկատվական համակարգերի, իրավաբանական և այլն) կազմակերպվող եռօրյա դասընթացների,  դասախոսների համար նախատեսված` ուսուցման մեթոդներին և կորպորատիվ պատասխանատվությանը նվիրված սեմինարների, մասնագիտական մրցույթների, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման, կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարի փոխանցման տեսքով:

Նշվածից բացի, ընկերությունը զգալի միջոցներ է հատկացրել` աջակցելու Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ծրագրերին: «Այս աջակցությունը երկրի ապագայում ներդրումներ անելու լավագույն միջոցն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն: Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելուն էապես կնպաստի ինտերակտիվ գրատախտակի կիրառումը: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր կլինի ինտերակտիվ գրատախտակի միջոցով ցուցադրել ուսանողներին և տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը:

«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Հավանաբար, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է: Մենք պատրաստ ենք աջակցության հարցում: Ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու և զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը»,- ավելացրել է Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25