Ռուսաստանը ռեկորդային քանակությամբ հացահատիկ է արտահանել
Ռուսաստանը 2022-2023 գյուղատնտեսական տարում արտահանել է հացահատիկի ռեկորդային ծավալ՝ 60 միլիոն տոննա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը «Համառուսաստանյան դաշտային օր-2023» ցուցահանդեսի շրջանակներում։
«Եթե մենք խոսում ենք արտահանման մասին, ապա 2022-2023 թվականների գյուղատնտեսական սեզոնում մենք արտահանել ենք բացարձակ աննախադեպ ռեկորդային քանակությամբ հացահատիկ՝ ծավալային առումով»,- ասել է պաշտոնյան։ Նա նշել է, որ հիմնական մասն արտահանվել է բարեկամ երկրներ: